
Իրաքյան բանակը մտել է Մոսուլ. Reuters

Իրաքի բանակն այսօր մտել է Մոսուլի Կարամա շրջան, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Դա տեղի է ունեցել քաղաքի ազատագրման համար մղվող մարտերն սկսելուց 2 շաբաթ անց։
Ներկայումս Հայ-ալ-Կարամա շրջանում մարտեր են ընթանում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ իրաքյան զորքերը, այդ թվում՝ էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանումները, շարունակել են հարձակումները Մոսուլի արևելյան ճակատի ուղղությամբ:
Մոսուլի ազատագրման լայնամասշտաբ գործողությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին։