
Թուրքիայում հրաձգության հետևանքով 3 զինծառայող է սպանվել

Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքով շրջանում զոհվել է 3, վիրավորվել 1 մարդ։
Գործակալությունը հաղորդում է, որ «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալների և անվտանգության ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։
Նշվում է, որ վիրավոր զինծառայողին տեղափոխել են հիվանդանոց։
Հաղորդվում է 6 քուրդ զինյալի ոչնչացման մասին։