Բաժիններ՝

Լիբանանում 28-ամսյա քաղաքական վակուումից հետո նախագահ է ընտրվել. Reuters

Լիբանանի խորհրդարանը 28-ամսյա քաղաքական վակուումից հետո երկրի նախագահի պաշտոնում այսօր ընտրել է բանակային նախկին գործիչ Միշել Աունին (Michel Aoun)։
80-ամյա Աունը ստացել է 83 խորհրդարանականի աջակցությունը՝ անհրաժեշտ 65-ի փոխարեն։

Լիբանանի ներկայիս նախագահը մարոնի քրիստոնյա է։

Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ էր պետության նախկին ղեկավար Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ավարտից հետո՝ 2014-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս