Անգլիայի Մանչեսթր քաղաքում անցկացվել է 10 կիլոմետր երկարությամբ Մանչեսթրյան վազքարշավը՝ առաջին խոշոր զանգվածային միջոցառումը մայիսի 22-ին քաղաքում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո, որը 22 մարդու կյանք խլեց։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխըմբռնումն անհրաժեշտ է գլոբալ խնդիրները լուծելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեւֆթը՝ հանդես գալով «Դիալոգ ՖորտՌոս» համաժողովի շրջանակներում։
Հարյուրավոր մարդիկ էին գանգատվում տեղեկատվության պակասից եւ իրենց ժամանակին իրազեկելու ավիաընկերությունների աշխատակիցների անկարողությունից:
168.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո, ո՞վ է լինելու երկրի առաջին դեմքը, և Արցախի հարցի բանակցություններում վերջնական որոշումն ո՞ւմ է պատկանելու։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լիովին վստահում է իր ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշներին, որին մեղադրում են ՌԴ-ի ներկայացուցիչների հետ ոչ պատշաճ կապերի մեջ:
Կիբեռանվտանգության մասնագետները պարզել են, որ WannaCry շորթիչվիրուսի ստեղծողները կարող են լինել Հարավային Չինաստանից, Հոնկոնգից, Թայվանից կամ Սինգապուրից:
Կյանքի 99-րդ տարում վախճանվել Է Հունաստանի նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսը, որ «Նոր դեմոկրատիա» հիմնական ընդդիմադիր կուսակցության ներկայիս ղեկավար Կիրիակաոս Միցոտակիսի հայրն է:
Շրի Լանկայում հորդառատ անձրեւների պատճառով առաջացած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասելէ 164-ի, ինչի մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի վերագործարկման հարցը, որը կոչված Է լուծելու Ուկրաինայի իրադրությունը:
5 օրվա ընթացքում ԱՄՆ-ի միգրացիոն ոստիկանության աշխատակիցները Լոս Անջելեսում ձերբակալել են 188 մարդու։
Բրիտանական իրավապահ մարմինները 19-ամյա մի երիտասարդի են ձերբակալել «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում:
Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով մայիսի 29-ի առավոտյան կատարել է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-ին և 21-ին։
Բագրատ Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն օֆշորային երկիր չի կարող դառնալ, որովհետև դրա համար անհրաժեշտ են հատկանիշներ, առաջին հերթին` քաղաքական կայունություն և անվտանգություն: «Ո՛չ մեկով, ո՛չ մյուսով մենք աչքի չենք ընկնում»,- ասաց Բ.Ասատրյանը:
Լատվիայի ոստիկանությունը Միացյալ Նահանգների ոստիկանության հետ համագործակցությամբ ձերբակալել է երկու տղամարդու, ում դեմ ԱՄՆ-ը հետաքննություն է իրականացնում կիբերհանցագործություն իրականացնելու մեղադրանքով:
Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի կրտսեր եղբայր Հաշիմ Աբեդին եղել է այն զինյալների խմբավորման անդամը, ովքեր ծրագրել են հարձակում իրականացնել Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի՝ Մարտին Կոբլերի վրա:
Պատահական չէր, որ 2017թ. մարտի սկզբին Սիրիայի քրդերը Մանբիջի շրջանում մի շարք տարածքներ հանձնեցին Ասադի ուժերին, որով կասեցվեց թուրքական զորախմբի առաջխաղացումը։ Դրանից օրեր առաջ էլ Սիրիայում գործող ռուսական ավիախումբը Ալ Բաբի շրջանում «սխալմամբ» ավիահարված էր հասցրել թուրք զինծառայողներին (ռուսական կողմի պնդմամբ՝ թուրք զինծառայողներն այդ ժամանակ չպետք է գտնվեին տվյալ վայրում, սակայն Թուրքիայի Գլխավոր շտաբը նշեց, որ նրանք արդեն 10 օր է, ինչ գտնվում էին տեղանքում)։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել այս շաբաթ Եգիպտոսում ու Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի համար:
Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը:
Իրաքի արևելյան Դիալա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս 13-ը ստացել են վնասվածքներ:
Մոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կարսնոդարի օդանավակայանում երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով:
«Անձերից, ցավոք, շատ բան է կախված, և հուսանք, որ կընտրվեն անձինք, ովքեր, ինչպես սահմանված է նախագծով, ունեն բարոյականության բարձր չափանիշներ, հասարակության կողմից ճանաչված են, այստեղ պետք է լինի նաև այդ անձանց նկատմամբ վստահելիությունը, չլինեն մարդիկ, որոնց որևէ մեկն ուղղակի չի ճանաչում, բայց նշանակվել է, որովհետև ունի բարձրագույն կրթություն»։
Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը դեռևս վաղ է համարում նախարարությունում կադրային փոփոխությունների մասին խոսելու համար:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ խորհրդարանում կադրային ջարդ չկա:
Շրի Լանկայում հեղեղման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 146-ի, 112 մարդ համարվում է անհետ կորած:
«Մենք ուրիշ բան չենք տալիս ԵՄ-ին, և ԵՄ-ն չի էլ ուզում այլ բան վերցնել: Մինչդեռ ռուսական շուկան մեզ հնարավորություն է տալիս ռեալ այլ սեգմենտները զարգացնել` գյուղատնտեսությունը, վերամշակումը, գինիների, կոնյակի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, ծխախոտագործությու նը, որի արտահանման ծավալները շեշտակի ավելացել են վերջին տարիների ընթացքում: Արդյոք մենք պե՞տք է մտադրվենք և տրամադրված լինենք դառնալ որևէ` նույնիսկ ամենաառաջավոր տնտեսական միավորման «հումքային կցորդը»: Իհարկե, ոչ»:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նոր հարվածներ են հասցել Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Իսլամիստզինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի:
Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են 20 մարդու, ովքեր մեղադրվում են հասարակական կարգի խախտման և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ:
Համացանցում հրապարակել են օձի տեսագրությունը, որը ջուր է խմում շշով: Ինչպես գրել է Daily Mail-ը, այդ դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում:
Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջունգլիներում կորած թոշակառուին, որը ողջ էր մնացել այն բանի շնորհիվ, որ սնվել է գորտերով: