«Եվ քանի դեռ նման կոնսենսուս ձեռք բերված չէ, հաշվի առնելով, որ Ղարաբաղի և Հայաստանի դեմ իրականացվում է արտաքին ագրեսիա, ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտնում, որ ԱԺ-ում ծավալվեն քննարկումներ ներքաղաքական անխուսափելի լարումներ առաջացնող այդ խնդրի շուրջ, առավել ևս, որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու որևէ ազդանշան չի տալիս»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ հավելելով, որ ճիշտ կլիներ հարցի քննարկումը հետաձգել մինչև անհրաժեշտ կոնսենսուսի ձևավորումը:
Բրյուսելի «Մաալբեկ» մետրոյի կայարանը, որտեղ մարտին մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվել էր 16 մարդ, դարձյալ իր դռներն է բացել ուղևորների առաջ, հայտնում է BBC-ն:
Նա առաջարկեց պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հետ քնարկումներ կազմակերպել և տեսնել, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները, ջիպերը տասնյակներով դրվում են մարդկանց տակ, և հանկարծ հասարակ «Ալիկնկը» չկա, որը կար 25 տարի առաջ, և երեխաները իրար հետ կապվում են բջջային հեռախոսով, որը հիմք է տալիս լրացուցիչ զոհերի: Սա շատ լուրջ թեմա է և առաջարկում ենք հրատապ կարգով սա մտցնել ու քննարկել, հրավիրել այստեղ պաշտպանության նախարարին, տեսնել, թե այն գումարները, որ միշտ ասում ենք չեն բավարարում, դրանք ինչպես են օգտագործվում»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել ընդլայնել Սիրիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը 250 զինծառայողով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է: Այս մասին «Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված ասուլիսին` պատասխանելով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չար տասանեց «ցեղասպանություն» բառը:
ԱՄՆ-ը պայքարի նոր ճակատ է բացել ԴԱԻՇ-ի դեմ՝ առաջին անգամ ԱՄՆ կիբերնետիկական հրամանատարության առաջ խնդիր դնելով հարձակումներ գործել ահաբեկիչների համակարգիչների ցանցերի նկատմամբ, գրում է The New York Times-ը:
80 տարեկան հասակում մահացել է սոուլ ժանրի ամերիկացի երգիչ Բիլլի Փոլը, որը հռչակվել է «Me and Mrs.Jones» երգի կատարմամբ: Այդ մասին այսօր հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է վերսկսվեն: Բանակցություններն իսկապես անհրաժեշտություն են, որպեսզի հնարավոր լինի խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք եղան բոլորվին վերջերս: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
«Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»,- եզրափակեց Հառլեմ Դեզիրը:
Օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց եւ 2 միջազգային պայմանագիր: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 149 հարց, 38 միջազգային պայմանագիր:
Ամերիկացի նախկին սենատոր, 90-ամյա Հարիս Ուոֆորդը հայտարարել է իրենից 50 տարով փոքր տղամարդու հետ նշանադրության մասին, գրում է Korrespondent.net-ը:
Գրոհայինների 6 խումբ, ընդհանուր առմամբ գրեթե 600 մարդ, ովքեր վերահսկում էին Սիրիայի Դամասկոսի նահանգում Ռուհեյբա քաղաքի որոշ շրջաններ, միացել են կրակի դադարեցման մասին համաձայնագրին:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի 2016թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
«Այդ ժամանակ գրավելով այս շրջանները՝ Քեմալական Թուրքիան հենց այս ձորում է իրականացրել կանանց ու երեխաների սպանությունը, ընդ որում՝ ոչ միայն Շիրակին է դա վերաբերում, այլ նաև Փամբակին: Կանանց ու երեխաներին բերել են այս ձորը՝ աչքից հեռու տեղ և գնդակահարել: Սակայն դժվար է ասել, թե որքան մարդ է զոհվել, դրա համար գիտական ուսումնասիրություն ու տարածքի պեղումներ են պետք»,- փաստեց պատմաբանը:
Թուրքիայի հրետանին գնդակոծում է Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերը, ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Վերջին երկու ամսում Իրանն արագացրել է Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործմանն ուղղված աշխատանքները և գրեթե ավարտել է Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը։ Ինչպես հայտնում է Trend գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
«Մահացել է Նինա Նիկոլայի Արխիպովան՝ թատրոնի ամենատարեց դերասանուհին, նա մեկ շաբաթ չապրեց մինչև իր 95-ամյակը»,- ասել են թատոնից:
«Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Ջեմալ Բայըքը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ընդլայնել Թուրքիայի դեմ գործողությունները:
«Չեմ հավատում, որ արդեն մեկ տարի անցավ, ինչ զարմուհիներս, Քլոեն, Քանյեն, Նորթն ու ես այցելեցինք Հայաստան և այնքան նոր բան իմացանք մեր ընտանիքի պատմության մասին: Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է»:
«Չնայած լինում է նաև այնպես, որ այդպիսի «տպավորիչ» արդյունքի էլ չեն հասնում: Քիչ հավանական է, որ ներկա «ինտենսիվ» բանակցությունները հանգեցնեն բեկման ղարաբաղյան խնդրի լուծման գործում, որովհետև կողմերը շարունակում են ունենալ միմյանց բացառող դիրքորոշումներ: Ավելի քան հավանական է, որ այս դանդաղընթաց պատերազմը կշարունակվի: Հայաստանին անհրաժեշտ է գտնել առավել արդյունավետ մեթոդներ` չեզոքացնելու Բաքվի դանդաղընթաց պատերազմի սցենարը»,-ավելացրեց քաղաքագետը:
«Թուրքիայի իշխանություններին, ի դեմս Էրդողանի, ցանկանում ենք ասել, որ արդարության համար պայքարը երբեք չենք դադարեցնելու: Հայ ժողովրդին ցանկանում ենք հավաստիացնել, որ միասնական ենք արդարության համար մեր պայքարում: Իսկ Ամերիկայի իշխանություններին ցանկանում ենք հաղորդել, որ եթե նրանք նույնիսկ տեղի տան Թուրքիայի ճնշումներին, մենք կոտրելու ենք այս պատնեշը»:
Ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնի հայ համայնքը մի շարք ցույցեր և միջոցառումներ է կազմակերպել Հայող Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը դեպի այս կարևոր իրադարձությունը հրավիրելու համար: Այդ թվում նաևմոմավառություն էր կազմակերպվել Սպիտակ տան դիմաց:
«Այսօր մենք հիշում ենք այս դաժան, անմարդկային էթնիկ զտման շրջանը: Մենք պատվում ենք զոհերի հիշատակը` ճանաչելով անցյալը: Երբեք չպետք է մոռանանք մարդկային կյանքեր ոչնչացրած, համայնքեր արմատախիլ արած և մի ամբողջ մշակույթ ոչնչացնել փորձած այս արշավը»,- ասել է նա:
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի հայաստանյան այցը լայնորեն լուսաբանվում է համաշխարհային լրատվամիջոցների կողմից: Բրիտանական Mirror պարբերականը գրում է, որ Քլունին օգտագործում է «մամուլի ճնշող ուշադրությունը բարձրաձայնելու համաշխարհային անարդարությունը»: Պարբերականը նշում է, որ Հայաստանում հատկապես շատ են սիրում Ջորջի Քլունիի կնոջը` Ամալին, ով նախկինում աշխատել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Հետաքրքիր է, որ 26-ամյա Օզբիլիսի տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին, որտեղ ֆուտբոլիստը պետք է վերադառնա գալիք ամռանը: Մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն, վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո»-ում:
Նրա համար դժվար է հավատալ, որ իր առաքելությունն սկսելու պահից, նա օգնել է ավելի քան 20,000 որբ եւ կարիքավոր երեխաների։ Նա վերամիավորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկության հետեւանքով բաժանված երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար:
Մենք ողբերգությունը կոչում ենք իր անունով՝ ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հայտնի է, որ մի օր Հիտլերն ասել է՝ «այսօր ով է հիշում հայերին», սա է պատասխանը՝ «ամբողջ աշխարհը»:
Չեխիայի հայությունն այս ապրիլի 24-ը սկսել է «Մուսա լեռան 40 օրը» հայտնի վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի տան մոտ ծաղկեպսակի զետեղումից։
«Մոնթե Մելքոնյան» Կիբեր Բանակը կոտրել է 17 կայք և բաց ցանցում տեղադրել 500-ից ավելի թուրքերի պետական կայքերի հաշիվներ:
Վաղուց հասունացել է պետությունն իշխանությունից տարանջատելու հարցը: Հակառակ դեպքում իշխանության` անցողիկ լինելու օբյեկտիվ հատկանիշը տարածվելու է նաև պետության վրա: