Բաժիններ՝

Բրյուսելում ահաբեկչությունից հետո իր աշխատանքն է սկսել մետրոյի «Մաալբեկ» կայարանը

Բրյուսելի «Մաալբեկ» մետրոյի կայարանը, որտեղ մարտին մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվել էր 16 մարդ, դարձյալ իր դռներն է բացել ուղևորների առաջ, հայտնում է BBC-ն:

Այդկերպ, Բրյուսելի մետրոյի ողջ համակարգը մարտյան ահաբեկչություններից հետո առաջին անգամ ողջ ծավալով է գործելու: Մետրոյում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ կայարանում կատարվում է ուղևորների ուղեբեռների ստուգում, մետրոյի մուտքի մոտ հսկողություն են իրականացնում զինվորականները:
Բրյուսելի մետրոյի ներկայացուցչի խոսքով՝ կայարանում լուրջ ավերածություններ չեն եղել, անցկացվել է միայն ոչ մեծ վերանորոգում:

Հիշեցնենք, որ Բրյուսելի ահաբեկչությունները տեղի են ունեցել մարտի 22-ին: Ռումբերից մեկը պայթել էր գնացքում առավոտյան: Եվս երկու ռումբ պայթել էր Բրյուսելի օդանավակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս