«Ավրորան» ձերբազատեց Հայ մարդուն զոհի բարդույթից. Մարիամ Մարգարյան

Քաղաքագետ Մարիամ Մարգարյանն անդրադառնալով «100 LIVES» նախաձեռնությանը և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին, որի հիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալություն և շնորհակալություն «Ավրորայի» կազմակերպիչներին, իրականացնողներին: Կարելի է ասել՝ «Ավրորան» արմատապես ռացիոնալացրեց ՀԱՅ ՄԱՐԴՈՒ վերաբերմունքը քաղաքական իրականության նկատմամբ: Անվտանգ զարգանալու, բարեկեցիկ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու և արդյունավետ պետական կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է որդեգրել համամարդկային արժեքներ, լինել մրցունակ, մասնակցել գործընթացներին, ներկայանալ ոչ թե «թղթե շերեփի» ինքնությամբ, այլ ազգային շահի հստակ գիտակցությամբ, ոչ թե կողմնորոշվելու այլ ինքնորոշվելու և ինքնիրացվելու ռազմավարությամբ: Կեցցե՛ս Ռուբեն Վարդանյան…. շնորհակալություն, «Ավրորան» ձերբազատեց Հայ մարդուն զոհի բարդույթից, քանի որ Դուք հնարավորություն ստեղծեցիք, որ ՀԱՅ ՄԱՐԴԸ ՀԱՐԳԻ ԻՐ ՏԵՍԱԿԸ՝ տեսնելով և գնահատելով «ԶՈՀԻ» կարգավիճակից դուրս գալու ուրիշների ջանքերը…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930