Բաժիններ՝

Սաակաշվիլին հայտնել է, թե երբ կվերադառնա Վրաստան

Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որի նկատմամբ Վրաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել, խոստացել է հայրենիք վերադառնալ խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վրացի քաղաքական գործիչն այդ մասին հայտարարել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի 2016թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Հարկավոր է անցկացնել այդ ընտրությունները, հաղթել, իսկ հետո գալ և օգնել մարդկանց, ովքեր կհաղթեն»,- հայտարարել է նա:
Սաակաշվիլին հայտարարել է, որ հիմա Վրաստանիք քաղաքական կյանքում գոյություն ունեն միայն երկու ղեկավար՝ ինքը և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ իր վերադարձը հայրենիք չի նշանակում փախուստ Ուկրաինայից, քանի որ ինքը թիմի հետ միասին մտադիր է շարունակել բարեփոխումներն այդ երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930