ԱՄՆ-ը առաջին անգամ կիբերզենք է կիրառել ԴԱԻՇ-ի դեմ. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ը պայքարի նոր ճակատ է բացել ԴԱԻՇ-ի դեմ՝ առաջին անգամ ԱՄՆ կիբերնետիկական հրամանատարության առաջ խնդիր դնելով հարձակումներ գործել ահաբեկիչների համակարգիչների ցանցերի նկատմամբ, գրում է The New York Times-ը:
Մինչև վերջերս ԱՄՆ կիբերհրամանատարությունը մասնագիտացել էր հիմնականում այն սպառնալիքների վրա, որը գալիս էր Չինաստանից, Ռուսաստանից, Իրանից ու Հյուսիսային Կորեայից:
Պարբերականը հայտնում է, որ ԴԱԻՇ-ի դեմ կիբերզենքի օգտագործման հարցը քննարկվելու է ապրիլի 25-ին Հաննովերում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հանդիպմանը:
Կիբերզենքի օգնությամբ ԱՄՆ-ը մտադիր է խափանել ԴԱԻՇ-ի նոր փորձերը՝ նոր կողմնակիցների հավաքագրման հարցում, խոչընդոտել ԴԱԻՇ-ի հրամանատարության և զինյալների միջև հեռահաղորդակցությունը:
«Մենք կգցենք կիբերռումբեր: Մենք նախկինում դա երբեք չենք արել»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Ուորքը:
Բացի այդ՝ ԱՄՆ-ը մտադիր է միջամտել ԴԱԻՇ-ի գումարային փոխանցումներին ու ֆինանսական միջոցները փոխանցել կեղծ հասցեին: