Բաժիններ՝

Մահացել է երգիչ Բիլլի Փոլը

80 տարեկան հասակում մահացել է սոուլ ժանրի ամերիկացի երգիչ Բիլլի Փոլը, որը հռչակվել է «Me and Mrs.Jones» երգի կատարմամբ: Այդ մասին այսօր հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:

«Մենք խորը ափսոսանքով հայտնում ենք, որ առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով մահացել է Բիլլին»,- ասված էերաժիշտի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ:

Բիլլի Փոլը՝ (Փոլ Վիլյամս) ծնվել է Ֆիլադելֆիայում: Մանկությունից նա հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության նկատմամբ, իսկ արդեն երիտասարդ տարիներին նա բեմում հանդես է եկել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են՝ Չառլի Փարքերը եւ Նինա Սիմոնը:

1972 թվականին նրա «Me and Mrs.Jones» երգը գլխավորել է համաշխարհային բոլոր չարթերը, դրա համար նա ավելի ուշ «Գրեմմի» մրցանակ է ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս