Մահացել է դերասանուհի Նինա Արխիպովան
Մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Նինա Արխիպովան: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Սատիրայի թատրոնում:
«Մահացել է Նինա Նիկոլայի Արխիպովան՝ թատրոնի ամենատարեց դերասանուհին, նա մեկ շաբաթ չապրեց մինչև իր 95-ամյակը»,- ասել են թատոնից:
Արխիպովան Սատիրայի թատրոնում աշխատել է 1951 թվականից, նա խաղացել է շուրջ 100 դեր:
Արխիպովան լայն ժողովրդականություն ձեռք բերեց «Աթնացի՛ր եւ երգի՛ր» ֆիլմ-ներկայացման՝ էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ մարմնավորել է Էրժի Օրբակին:
Նա 30-ից ավելի դերեր է խաղացել կինոյում, այդ թվում՝ Ռոլան Բիկովի («Հեռագիր») եւ Նիկիտա Միխալկովի («Արեւից հոգնածները») կինոնկարներում: