Բաժիններ՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները ժամանել են Պալմիրա՝ գնահատելու Պալմիրայի վիճակը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մի քանի աշխատակից ժամանել է Պալմիրա՝ սիրիացի գործընկերների հետ կատարելու քաղաքի պատմական մասի վիճակի համատեղ անալիզ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի մշակութային ժառանգության և թանգարանների վարչությունում աղբյուրը: Հիշեցնենք, որ քաղաքը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրվել էր մարտին:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4 աշխատակից ժամանել է Սիրիա՝ երկու աշխատակից Բեյրութից, ևս երկուսը՝ Փարիզից: Նրանք անձամբ կնայեն վնասները ու կկատարեն նախնական անալիզ մեր մասնագետների հետ: Նրանք կմնան ընդամենը մեկ օր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ապրիլի սկզբին սիրիացի գիտնականների խմբի ղեկավարը, որը կատարել էր Պալմիրայի հնությունների անալիզ, հայտնել էր, որ ահաբեկիչների կողմից պայթեցված Բելի և Բաալ Շամինի տաճարները, ինչպես նաև Հաղթական կամարը հնարավոր է վերականգնել 70-80%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930