Բաժիններ՝

Թուրքիայի քրդաբնակ Նուսայբին քաղաքում պայթյունի հետևանքով սպանվել է 2 և վիրավորվել 3 թուրք զինծառայող

Թուրք 2 զինծառայող է սպանվել ու 3-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է Anadolu գործակալությունը:

Թերթի աղբյուրի տվյալով՝ պայթուցիկ սարքը գործել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ անցկացված հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ:

2015թ. հուլիսից Թուրքիայում PKK-ի հետ զինված հակամարտության հետևանքով սպանվել է շուրջ 400 թուրք զինվորական ու ոստիկան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ավելի քան 5000 քուրդ զինյալի սպանության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930