
Օբաման հայտնել է, թե որ դեպքում կարող են չեղարկվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանի վրայից պատժամիջոցները կարող են հանվել: Այս մասին նա հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Հաննովերում կայացած հանդիպմանը: Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե իրականացվեն Մինսկի պայմանավորվածությունները:
«Բոլոր կողմերը պարտավոր են հետևել ավելի վաղ կնքված պայմանավորվածություններին, ու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանն ամբողջությամբ կատարի Մինսկի պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած իր պարտավորությունները»,- ասել է Օբաման:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ցուցադրում են Արևմուտքի՝ Կիևի վրա ազդելու անկարողությունը: