
Ամերիկացի նախկին սենատորը 90 տարեկանում որոշել է ամուսնանալ տղամարդու հետ

Ամերիկացի նախկին սենատոր, 90-ամյա Հարիս Ուոֆորդը հայտարարել է իրենից 50 տարով փոքր տղամարդու հետ նշանադրության մասին, գրում է Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ Ուոֆորդը 50 տարի ամուսնացած է եղել կնոջ հետ, սակայն կինը 20 տարի առաջ մահացել է սակավարյունությունից:
New York Times-ի համար գրված հոդվածում քաղաքական գործիչը գրել է, որ 70 տարեկանում ինքը չէր էլ կարող մտածել, թե նոր սեր կգտնի և նորից կամուսնանա, սակայն 5 տարի առաջ անսպասելիորեն սիրահարվել է 25-ամյա երիտասարդի:
Ուորֆորդը գրույմ է, որ երջանիկ է ապրել մինչև այն ժամանակները, երբ թույլատրվել են միասեռական ամուսնությունները: Ինչպես հիշեցնում է նախկին սենատորը, անցած տարի ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտոնապես օրինականացրել է միասեռական ամուսնությունները ողջ երկրում: