80 տարեկան հասակում հունիսի 19-ին երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է Կառլա Ֆենդին՝ Fendi նորաձեւության տան հիմնադիր հինգ քույրերից մեկը:
Իտալիայի ոստիկանությունն Իսպանիայի եւ Պանամայի թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառության միջազգային ցանց:
Վերջին իրադարձությունները շփման գծում վկայում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին:
Ֆրանսիացի երեք լրագրողներ են վիրավորվել իրաքյան Մոսուլում ականի պայթյունից:
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածների դադարեցման մասին՝ հունիսի 18-ին սիրիական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, հայտարարել է ԱՄՆ-ի աներեւակայելի աջակցության մասին:
Ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը կոմայում մահացել է Հյուսիսային Կորեայից վերադառնալուց հետո, որտեղ նրան դատապարտել էին «հակապետական արարքների» համար, տեղեկացնում է BBC News-ը:
Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը (INDDHH) նամակ է հղել երկրի կանցլեր Ռոդոլֆո Նին Նովոային՝ մտահոգություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է իրավապաշտպան Օսկար Լոպեսին ներառել «սև ցուցակ»-ում այն բանի համար, որ վերջինս Արցախում սահմանադրական հանրաքվեին աշխատել է որպես դիտորդ:
Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ութ պահապաններ են զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել անհայտ անձանց հարձակման հետեւանքով:
Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ բաց կայքում զետեղել է 198 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները, ինչի մասին հայտնել է The Нill թերթը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թմրանյութերի շրջանառության դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություն է իրականացվում:
Թուրքիայի Մանիսա շրջանից հետո սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Քասթամոնուի զորամասում:
Մակույկը, որում եղել է 16-ից մինչեւ 18 տարեկան հինգ մարդ, շրջվել է հունիսի 19-ի երեկոյան:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է Թեհրանում Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթի առթիվ: Այդ մասին հայտնել է Թասնիմ գործակալությունը:
Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավարները Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր միակողմանի պատժամիջոցների մասին օրինագիծն ուսումնասիրման են ուղարկել արտաքին գործերի կոմիտե, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստել է ծրագիր, որում շարադրված են Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների հաստատման երեք հիմնական ուղղություններ:
Թուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա:
Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ:
Միացյալ Նահանգների Google կորպորացիան, որը մտնում է Alphabet հոլդինգի կազմի մեջ, խստացնում է պայքարն իրեն պատկանող YouTube ինտերնետ-ծառայությունում ծայրահեղական բովանդակության տեսագրությունների տարածման դեմ:
Հնդկաստանի Jet Airways ավիաընկերության հանրանավում ծնված մանկիկն ամբողջ կյանքում ավիաընկերության չվերթերով անվճար թռչելու իրավունք է ստացել:
«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։
2016 թվականի վերջին աշխարհում կային ավելի քան 65,6 մլն փախստականներ, ապաստան հայցողներ ու ներքին վերաբնակներ:
Հայկական զինուժը թիրախային պատժիչ գործողություններ է իրականացրել, ինչի արդյունքում գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել արևելյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները ղեկավարող և անմիջական հրաման իջեցնող Նատիգ Ղուրբանովը:
Կուբայի իշխանությունները դիտարմում են ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցները կիրառելու հնարավորության մասին հարցը:
«Անգամ Ռուսաստանի միջոցով դրան չկարողացան հասնել և դրա համար այսպես ուլտիմատիվ կերպով դրել են ու շանտաժ են անում՝ կա՛մ արեք այն, ինչ մենք ենք ուզում, կա՛մ կռվելու ենք։ Բայց կռվել էլ չի կարող, բնական է։ Մնում է շանտաժը, մնում է շփման գիծն անընդհատ թեժ պահելը, սպանություններ անելը»։
Ֆրանսիայի արևելքում գտնվող Բյուժե ատոմակայանի տանիքի վրա հրդեհ է բռնկվել:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում հունիսի 18-ին կայացել են ավագանու անդամի ընտրություններ, որոնց արդյունքում հայտնի է դարձել նորընտիր ավագանու կազմը՝ բաղկացած 5 անդամից:
Բելգիայի կառավարությունը եւ Մեհելեն ֆլամանդական քաղաքը նոյեմբերի 16-17-ին կանցկացնեն քաղաքներին եւ ներգաղթյալներին նվիրված համաշխարհային խորհրդաժողով: