Բաժիններ՝

Թեհրանը բողոք է հայտնել Իրանի վերաբերյալ Թիլերսոնի հայտարարության կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է Թեհրանում Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթի առթիվ: Այդ մասին հայտնել է Թասնիմ գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ հունիսի 14-ին Թիլերսոնը հայտարարել է, թե Իրանը «ձեռնարկում է քայլեր, որոնք հանգեցնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացման»:

Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Թիլերսոնը նաեւ նշել է, թե ԱՄՆ-ը «կաշխատի Իրանի ներսում աջակցել այն տարրերին, որոնք կբերեն խաղաղ իշխանափոխության»:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ երկրի ԱԳ նախարարությունում Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գործերի գլխավոր տնօրեն Մոհամադ Քեշավարզ զադեն պաշտոնական գրավոր բողոք է հանձնել դեսպանորդին:

Քեշավարզ զադեն Թիլերսոնի խոսքը որակել է «չկշռադատված եւ բացահայտորեն Իրանի ներքին գործերին միջամտող», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930