Բաժիններ՝

Կուբան կդիտարկի ԱՄՆ­-ի հանդեպ պատասխան պաժամիջոցներ կիրառելու հնարավորությունը

Կուբայի իշխանությունները դիտարմում են ԱՄՆ­-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցները կիրառելու հնարավորության մասին հարցը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-­ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան:

«Անհրաժեշտ է սպասել մինչև ԱՄՆ կառավարությունը կհայտարարի նոր կարգավորումների հաստատման մասին, ինչից հետո մենք կարծիք կհայտնենք»,-­ Վիեննայում հայտարարել է Պարիյան՝ հավելելով, որ Կուբայի իշխանությունները դիտարկում են նաև պատասխան միջոցների կիրառման հնարավորությունը:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման Բարաք Օբամայի ընդունած քաղաքականությունը սխալ է և պետք է փոխվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930