
Ֆրանսիայի ատոմակայաններից մեկում հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի արևելքում գտնվող Բյուժե ատոմակայանի տանիքի վրա հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ներկայումս տեղում աշխատում են հրշեջները: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տեխնիկական սարքերը ռադիացիայի մակարդակի աճ չեն գրանցել: Ռեակտորը գտնվում է Լիոնից 35 կիլոմետր հեռավորության վրա:
«Բյուժե»-ն Ֆրանսիայի ամենահին ատոմակայանն է: Քննարկվում է նաև դրա փակման հնարավորությունը: