Ավստրալիան սիրիական կործանիչի հետ կապված միջադեպից հետո դադարեցրել է ավիահարվածները
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածների դադարեցման մասին՝ հունիսի 18-ին սիրիական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Որպես նախազգուշական միջոց, Սիրիայում ավիահարվածներ հասցնելու Ավստրալիայի զինված ուժերի գործողությունը ժամանակավորապես դադարեցված է»,- մեջբերում է անում գործակալությունը գերատեսչության հայտարարությունից: «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը, որը Սիրիայում գործում է առանց Դամասկոսի թույլտվության, Ռաքայի նահանգում խոցել է սիրիական Սու-22-ն այն բանից հետո, երբ վերջինս իբր ռումբեր է նետել «Սիրիական ժողովրդավարական ուժերի»(SDF, հիմքը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները) դիրքերի մերձակայքում, ավելի վաղ հայտնել են կոալիցիայում: Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ԻՊ-ի դեմ առաջադրանք էր կատարում:
Դրանից հետո ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում օդատիեզերական ուժերի մարտական խնդիրների կատարման շրջաններում ցանկացած ինքնաթիռ եւ անօդաչու Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից կընդունվեն ուղեկցության որպես օդային թիրախներ: Ռուսաստանի զինվորական գերատեսչությունը նաեւ հունիսի 19-ից դադարեցնում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: