Բաժիններ՝

Անհայտ անձինք հարձակվել են Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմակայանի պահապանների վրա. կան զոհեր

Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ութ պահապաններ են զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Հունիսի 20-ին այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի լույս 20-ի գիշերը ռազմակայանի մոտ: Պահապանները, Աֆղանստանի քաղաքացիներ, ավտոմոբիլով ուղեւորվում էին Բաղրամի ավիաբազա, բայց ընկել են դարանը. անհայտ անձինք կրակ են բացել նրանց վրա: Հարձակվողները փախել են պատահարի վայրից: Սկսվել է հետաքննություն: Տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել գրոհի պատասխանատվությունը:

Բաղրամն Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հիմնական ռազմակայանն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930