
Մոսուլում ֆրանսիացի երեք լրագրողներ են վիրավորվել ականի պայթյունից

Ֆրանսիացի երեք լրագրողներ են վիրավորվել իրաքյան Մոսուլում ականի պայթյունից: Այդ մասին հայտնել է Le Figaro թերթը: Նաեւ զոհվել է քուրդ լրագրող Բախտիյար Ադադը, որը համագործակցում էր արեւմտյան մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ France Televisions-ի հետ:
Հայտնի է, որ վիրավորներից մեկը՝ Le Figaro-ի աշխատակից Սամուել Ֆորին է: Նա վերքեր է ստացել ձեռքին եւ դեմքին: Մյուս երկուսը #5bis Productions-ի հատուկ թղթակիցներն են, որոնք ռեպորտաժ էին պատրաստում France 2 հեռուստաալիքի համար: Վերոնիկ Ռոբերին եւ Ստեֆան Վիլնյովին տեղափոխել են հոսպիտալ, որը գտնվում Է ամերիկյան ռազմակայանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: