«Քարոզարշավը վառ ապացույց է, որ մենք այդ գործելաոճին դեմ գնացել ենք։ Մենք անակնկալի չենք բերել կուսակցությանը։ Քարոզարշավի ընթացքում որոշ կոմպրոմիսների գնացել ենք, և ընդունվել է նաև մեր գործելաոճը։ Ուստի, երբ քննարկումը սկսվեց, մենք մտածեցինք, որ խուրհուրդը կլինի ողջամիտ և կընդունի նաև մեր առաջարկները՝ ապագա աշխատանքի մասին։ Ես ուզում եմ շեշտել՝ մենք չէինք ասում, որ լինելու է այլ ձևով, մենք ուղղակի առաջարկում էինք լինել ավելի արդյունավետ և բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել, որ խնդիրները լուծվեն։ Իսկ դրա համար մենք պետք է լինեինք ավելի ողջամիտ»։
«Ես երեց Գիորգի Մամալաձեից վատ բան չեմ տեսել, այդ պատճառով կարծես երկինքը փլվեց, երբ իմացա, որ նրան ձերբակալել են»,- ըստ aliq.ge-ի՝ երեց Մամալաձեի ընտանիքի անդամների հետ հանդիպմանն ասել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը:
Հոլիվուդյան հայտնի դերասաններ Թոմ Հենքսը, Ջոշ Բրոլինը, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, երգիչը Ֆարել Ուիլիամսը նախաձեռնություն են սկսել, որի նպատակն է աջակցել երջանկահիշատակ երաժիշտ Քրիս Քորնելին՝ կատարելու իր երազանքն ու Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն երգից ստացված ողջ հասույթը փոխանցելու փախստականներին ու երեխաներին:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 23-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Մնացական Պարակշիևն ասաց, որ որոշել է դուրս գալ և՛ կուսակցությունից, և՛ հիմնադիր խորհրդից, և՛ հիմնադիրների ցանկից. «Մենք շարունակելու ենք պաշտպանել երևանցու շահը և իրականացնել Երևանի ծրագիրը՝ որպես անկախ ավագանու անդամներ։ Հարկ ենք համարում նշել, որ մոտ ժամանակներս մենք չենք պատրաստվում ստեղծել կուսակցություն կամ միանալ որևէ կուսակցության»։
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինն առաջին անգամ ժողովրդականությամբ գերազանցել է կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդ եւ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին:
Լաս-Վեգասում ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը «Մոսկվա» բանկի՝ դատարանին ներկայացրած հայցով ձերբակալվել է, իսկ նրան պատկանող խոշոր առևտրի կենտրոնը կալանքի տակ է առնվել:
Հարավային Կորեան գործողության փոքր շառավղով սեփական մշակման «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ է կատարել, որը կարող է թիրախներ խոցել մինչեւ 800 կիլոմետր հեռավորության վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սիրիա է ուղարկում քաղաքացիական խումբ՝ փորձելու վերադարձնել կայունությունն այն տարածաշրջաններում, որոնք ԱՄՆ-ի կողմից օժանդակվող ընդդիմության կողմից ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից:
Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, իտալուհի կինդերասանուհի Ջինալոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քիրսթեն Դանսթը եւ Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսթոնը եւ Սայմոն Քաուելը, ինչպես նաւե ռեփեր Սնուփ Դոգը 2018 թվականին աստղի կարժանանան Հոլիվուդի Փառքի ծառուղում:
Կատարի դեմ պատժամիջոցներ ձեռնարկող Ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, այդ երկրից պահանջել են փակել թուրքական ռազմաբազան:
«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք` ինչն է պետք փոխել, մանրամասն, ըստ ոլորտների, ձևակերպված է դա: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց միաժամանակ ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է»,- ասաց վարչապետը:
Նա նաև հանձնարարեց փոփոխել և լրացումենր կատարել «Կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ:
Կանադայի Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալին ոչնչացրել է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից:
Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանը Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհուն եւ կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտին, երեք տարվա ազատազրրկման է դատապարտել դստեր համար ապօրինի արտոնությունների ստացման գործով, ինչի մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը։
«Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատները եւ «Կրասնոդար» սուզանավը թեւավոր հրթիռներով «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների խոշոր զինապահեստներ են ոչնչացրել Սիրիայում:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քաղաքական այլախոհներին թիրախավորելու դեպքերի առնչությամբ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին հանդես է եկել իր գլխավոր քաղաքական ժառանգության՝ Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի պաշտպանությամբ:
Փենյանը նոր հրթիռային շարժիչի հերթական փորձարկումներն է կատարել, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել «հավատքի ազատությունը խախտելու» համար:
Ասում են, թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց: Սակայն վարչապետի փոխարեն հարցին ուղիղ տեքստով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (իսկ նա, հաստատապես, առանց նախագահականի համաձայնության նման բան չէր ասի). «2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության երկրների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել մշտական կեցության վկայագիր տրամադրել այդ երկրների բոլոր այն քաղաքացիներին, որոնք առնվազն հինգ տարի ապրում են Միացյալ Թագավորությունում, տեղեկացնում է BBC-ին:
Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ:
Մամուլի հրապարակումների համաձայն, հինգերորդ գումարման ԱԺ-ի նախագահներից Հովիկ Աբրահամյանն աջ ու ձախ բաժանել էր ԱԺ-ին հասանելիք պետհամարանիշերը, պատգամավորների մի մասն էլ ինչ համար ցանկացել՝ այն էլ ստացել է, առանց հաշվի առնելու կարգը: Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ պատգամավորները պարզապես վաճառել են իրենց հատկացված պետհամարանիշերը։
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենն առաջարկել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի՝ հուլիսի սկզբին Մինսկում կայանալիք նստաշրջանում ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե:
acebook-ի օգտատեր Էշթոն Ֆիլիպսը հրապարակել է տեսագրություն, որտեղ արծիվը վայրասլաց թռչում է իր նավակի վրա եւ ձուկ գողանում:
Եղիսաբեթ Բ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, ենթադրում է, թե բրիտանական գահի ժառանգներից ոչ մեկը չէր ցանկանա միապետ դառնալ:
Հոլիվուդյան ռեալիթի-շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը վարձել են սուրոգատ մայր՝ երրորդ երեխա ունենալու համար:
«Դրեք ձեզ Բաքվի տեղը։ Բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք ոչ մի տեղ չեն տանում, կողմերն իրական փոխզիջումների պատրաստ չեն։ Ի՞նչ կարող է անել Բաքուն, դրեք ձեզ նրանց տեղը։ Բացի այդ սադրանքներից, հարցը թեժ պահելու փորձերից, ի՞նչ կարող է անել»։