Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային հարգել մարդու հիմնարար իրավունքները

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քաղաքական այլախոհներին թիրախավորելու դեպքերի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Սա մտագոհության առարկա է, և դրա մասին մենք շարունակում ենք խոսել այդ երկրի կառավարության հետ»,- նշել է պետդեպի խոսնակը:

Անդրադառնալով Թուրքիայում շուրջ 170 լրագրողի և ավելի քան մեկ տասնյակ պատգամավորի բանտարկման փաստին՝ Նոյերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է առաջ տանել խոսքի և մամուլի ազատությունը: «Մենք հավատացաք ենք, որ այդ ամենն ուժեղացնում է ժողովրդավարությունը, հետևաբար պետք է պաշտպանել դա՝ Թուրքիայում, թե մեկ այլ երկրում: Մենք շարունակելու ենք կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ հարգել ու ապահովել խոսքի ազատությունը, արդար դատավարությունը, դատական անկախությունը և մյուս մարդու իրրավունքներն ու ազատությունները»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930