ԿԺԴՀ-ն նոր հրթիռային շարժիչի փորձարկումներ է կատարել. Fox
Փենյանը նոր հրթիռային շարժիչի հերթական փորձարկումներն է կատարել, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռում: Այս մասին հունիսի 22-ին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ փորձարկումը կայացել է հունիսի 21-ին: Մինչ այդ Փենյանը համանման գործողություններ էր իրականացրել այս տարվա մարտին: Fox News-ը նշում է, որ ԱՄՆ-ը նաեւ ակտիվության աճ է արձանագրել այն օբյեկտում, որտեղ ԿԺԴՀ-ն ավելի վաղ միջուկային փորձարկումներ էր կատարում:
«Այնտեղ ավելի շատ մարդիկ եւ ավտոմեքենաներ են եղել, բայց ոչ ոք չգիտե, թե դա ինչ է նշանակում»,- մեջբերում է անում հեռուստաալիքը աղբյուրներից մեկի խոսքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: