«Ես չեմ բացառում, որ այս հարցի ներդաշնակեցումը Ռուսաստանի հետ կարող է քաղաքական կարևոր նշանակություն ունենալ։ Թեև դա արտահայտված չէ ԵԱՏՄ որևէ պարտավորության մեջ, բայց շատ լավ հասկանում ենք քաղաքական համատեքստը»,- ասել է նա։
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կատակել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի շուրջ, ինչի մասին հայտնել է The Guardian-ը։
Facebook ընկերությունն այս փուլում իր հիմնական խնդիրներից մեկն է համարում տարբեր երկրների բնակիչների միավորումը:
Միացյալ Նահանգների քաղաքացիների 42 տոկոսը տանը հրազեն ունի:
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն ֆինանսիստներից մեկին՝ Ֆավազ Մուհամեդ Ջուբեյր արՌաուիին, ով իսլամիստներին օգնել է ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ հատկացնելու հարցերում:
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան չի կարող 100 տոկոս վստահությամբ հայտարարել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին ողջ է, սակայն ենթադրում է, որ նա առնվազն չի կարող ազդեցություն ունենալ ԻՊ-ի դեմ Մոսուլում և Ռաքքայում իրականացվող գործողությունների վրա:
Հայ դատի Եգիպտոսի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերող նախագիծը կմտնի խորհրդարան ու կդրվի քվերակության: Հանձնախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակահատվածից ակտիվ աշխատանք է տարել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, Մազլումյանի համոզմամբ, որոշակի քաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ պահը դեռ պետական մակարդակով չի հասունացել, որպեսզի բարձրաձայն հայտարարեն դրա մասին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Ֆրանսիայի Նանտ քաղաքում հասարակական տրանսպորտի վարորդներին, որոնք շոգին կարճ տաբատներ կրելու արգելքի պատճառով աշխատանքի էին եկել շրջազգեստներով, թույլատրել են բերմուդներ հագնել։
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը անհեթեթ է որակել այն պահանջները, որոնք առաջադրվել են Կատարին նրա դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։ «Սաուդյան Արաբիայի պահանջներն անհեթեթ են եւ, ակներեւ է, դրանց չեն համաձայնի:
Եմենում խոլերայով հիվանդացածների թիվն օգոստոսի վերջին կարող է հասնել 300 հազարի:
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու մասին որոշումը բողոքարկելու համար դիմել է երկրի Սահմանադրական դատարան:
Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Յենսենը Կոպենհագենում մասնակցել է հայտնի System of a Down ռոք խմբի համերգին:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնվել է BBC Kids ալիքի մանկական հեռուստաշոում՝ գրկախառնվելու Գերի միաժանիի հետ: Դրան ուշադրություն է դարձրել Mashable հրատարակությունը։
Կան մարդիկ, որոնք ցանկանում են «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը վերածել հակառուսական ձեռնարկման:
Միացյալ Նահանգների գործող նախագահի առաջին կինը՝ ազգությամբ չեխ Իվանա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Զելնիչկովա), այլեւս չի պլանավորում զբաղեցնել Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:
Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը ձերբակալվել է: Պարզվել է, որ վարորդը փորձաշրջանի մեջ է գտնվել մեկ այլ հանցագործության համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ժողովրդագրական վիճակը քրիստոնյա երկրներում բավականին մտահոգիչ է, իսկ դրանց լուծման բանալին քրիստոնյա աշխարհը դեռ չի գտել:
Իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել բրիտանացի հպատակին, որը հունիսի 19-ին Լոնդոնի հյուսիսային մասում ավտոմեքենայով մարդկանց բազմության մեջ է մխրճվել մզկիթի մոտ:
Եվրամիությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և նոր զոհեր լինելու հանգամանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ստատուս-քվոն անկայուն է:
«Այդ մարմնից փորձում ենք պարզել նրանց ինքնությունը և կապ հաստատել նրանց հետ։ Այժմ գրավոր հարցում ենք ուղարկել Նորվեգիայի պատկան մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին` պարզելու համար, թե կարո՞ղ են, արդյոք հաստատել, որ ՀՀ քաղաքացիներ են եղել սահմանը հատողները, ինչպես նաև թե ինչ փաստաթղթերի վրա հիմնվելով են սահմանել նրանց` ՀՀ քաղաքացի լինելը»,-նշեց Բալայանը:
Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը: Հունիսի 23-ին այս մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը:
Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Իվ լե Դրիանը եւ Զիգմար Գաբրիելը հունիսի 23-ին Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը եւ մյուս ճգնաժամերը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հունիսի 28-29-ին Բեռլինում հանդիպում անցկացնել եվրոպական պետությունների ղեկավարների հետ, որպեսզի նրանց հետ համաձայնեցնի դիրքորոշումը «քսանյակի»՝ հուլիսին Համբուրգում կայանալիք գագաթնաժողովի հանգուցային թեմաների շուրջ:
Կարեն Կարապետյանը և Էրիկաս Պետրիկասը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակում Հայաստան-Լիտվա համագործակցության շուրջ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև):
Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում ոստիկանները բերման են ենթարկել երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչ՝ 50-ամյա Փիքրեթ Բահրամովին, ով թմրանյութերի ակտիվ առևտրով է զբաղում:
Բացման արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի բանակի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը, ինչից կարելի է եզրակացնել, որ զորամասը ևս 2-րդ ԲՆ ենթակայության տակ է:
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի՝ Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հակակրանք տածելու մեջ։