
ԵԱՀԿ-ի ԽՎ-ի խոսնակն առաջարկել է ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կրիստին Մուտոնենն առաջարկել է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի՝ հուլիսի սկզբին Մինսկում կայանալիք նստաշրջանում ստեղծել ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտե: Այդ մասին ասված է այն նամակում, որն ավստրիացի քաղաքակա գործիչը նստաշրջանի նախաշեմին ուղարկել է ազգային պատվիրակությունների ղեկավարներին ու Վեհաժողովի բյուրոյի անդամներին:
«Որպես առաջին քայլ ես կցանկանայի առաջարկել, որ Մինսկում մենք որոշում ընդունենք՝ ավելի համակարգված գործիք ստեղծել այդ հիմնախնդրի շուրջ երկխոսության համար»,- նշվում Է նամակում: «Ահաբեկչությանը հակազդման հատուկ կոմիտեի ստեղծումը թույլ կտա ԵԱՀԿ-ի ԽՎ-ին պրակտիկ գործունեությամբ զբաղվել այդ ոլորտում, հավասարապես նաեւ հարթակ դառնալ քաղաքական որոշումների մշակաման համար»,- նշել է Մուտոնենը:
Փաստարկելով հատուկ կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը, Մուտոնենը հիշեցրել է «ահաբեկչական գործողությունների այն չդադարող ու ավերիչ շարքի» մասին, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս եւ որոնք «ուղղված են անմեղ մարդկանց դեմ ամբողջ աշխարհում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: