Մեյը խոստացել է ԵՄ-ի երկրների քաղաքացիներին թույլատրել մնալ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության երկրների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել մշտական կեցության վկայագիր տրամադրել այդ երկրների բոլոր այն քաղաքացիներին, որոնք առնվազն հինգ տարի ապրում են Միացյալ Թագավորությունում, տեղեկացնում է BBC-ին:
Այս կարգավիճակն այդ մարդկանց թույլ կտա Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալուց հետո էլ անարգել ապրել երկրում եւ օգտվել կրթության եւ առողջապահության բոլոր ծառայություններից, ինչպես նաեւ սոցիալական արտոնություններից: Մեյի կարծիքով՝ իր առաջարկությունը որոշակիություն է երաշխավորում այն 3 միլիոն եվրոպացիների համար, որոնք արդեն կարիերա են արել Բրիտանիայում, ընտանիք կազմել եւ իրենց ավանդը ներդրել բրիտանական հասարակության բարեկեցության ապահովման բնագավառում:
Ներկայում Բրիտանիայում ապրում են եվրոպական երկրների 3,2 միլիոն քաղաքացիներ, իսկ մնացած 27 երկրներում՝ 1,2 միլիոն բրիտանացիներ: Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջը բանակցություններն սկսվել են հունիսի 19-ին