«Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով». Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ԱԺ կողմից հավանության արժանացավ կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը, որով նախատեսվում են յուրաքանչուր ոլորտի միջոցառումները` ժամկետներով:

Կ.Կարապետյանը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ծրագրից բխող միջոցառումների ցանկը` հստակ նշելով պատասխանատուներին, իսկ կատարողականի վերաբերյալ եռամսյակին կտրվածքով ներկայացնել հաշվետվություն:

Նա նաև հանձնարարեց փոփոխել և լրացումենր կատարել «Կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ: «Ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նույն ռեժիմով` շաբաթական մինիմում վեցօրյա ռեժիմով, և ադապտացնում ենք մեր աշխատանքը ծրագրին»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930