
Հանրապետականները Սենատում ներկայացրեցին առողջապահության բարեփոխման նախագիծը

Հանրապետական սենատորները Սենատում ներկայացրել են առողջապահության համակարգի բարենորոգման լրամշակված նախագիծը, որը, նրանց մտահղացմամբ, պետք է փոխարինելու գա Obamacare ապահովագրական համակարգին, տեղեկացնում է BBC-ին:
Մայիսի 4-ին առողջապահության մասին օրինագծին հավանություն է տվել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Obamacare ծրագրի «չեղարկումը եւ փոխարինումը» նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն է:
Նոր նախագծի ճակատագիրն արդեն կասկածի տակ է դրված. չորս հանրապետականներ, ներառյալ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, Քենտուկիից սենատոր Ռենդ Փոլը, հայտարարել են, որ պատրաստ չեն այն պաշտպանել Սենատում կայանալիք քվեարկության ժամանակ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին հանդես է եկել իր գլխավոր քաղաքական ժառանգության՝ Obamacare բժշկական ապահովագրության ծրագրի պաշտպանությամբ:
«Սենատի՝ այսօր հրապարակված օրինագիծը հարստությունների ամենազանգվածային վերաբաշխումն է հօգուտ Ամերիկայի ամենաունեւոր մարդկանց՝ միջին դասի եւ աղքատ ընտանիքների հաշվին: Այն վիթխարի հարկային զիջողություններ է խոստանում հարուստներին, ինչպես նաեւ դեղագործական եւ ապահովագրական ընկերություններին՝ մնացած բոլորի համար բժշկական սպասարկման կրճատման հաշվին»: