Բաժիններ՝

Լեյբորիստների ղեկավարն առաջին անգամ ժողովրդականությամբ գերազանցել է վարչապետ Մեյին

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինն առաջին անգամ ժողովրդականությամբ գերազանցել է կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդ եւ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին: Այդ մասին վկայում են հունիսի 23-ին Times թերթում հրապարակված սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որը հրատարակության պատվերով անցկացրել է YouGov ընկերությունը:

Պատասխանելով այն հարցին, թե, հարցման մասնակիցների կարծիքով, ում է ամենից ավելի համապատասխանում բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը, հարցվածների 35 տոկոսը նշել է Քորբինին, իսկ 34 տոկոսը՝ Մեյին: Ընդ որում եւս 30 տոկոսը չի կարողացել որոշակի պատասխան տալ:

Ավելի վաղ այսօրինակ հարցումների արդյունքներով, որոնք կատարվել են հունիսի 8-ից հետո, երբ տեղի ունեցան վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, երկու քաղաքական գործիչները գրեթե հավասար ցուցանիշներ էին ունենում, բայց Մեյը միշտ մնում էր առջեւում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930