Բաժիններ՝

Արծիվը վայրասլաց թռել է կանադացի ձկնորսի նավակի վրա և ձուկ գողացել

Facebook-ի օգտատեր Էշթոն Ֆիլիպսը հրապարակել է տեսագրություն, որտեղ արծիվը վայրասլաց թռչում է իր նավակի վրա եւ ձուկ գողանում: Դա տեղի է ունեցել Կանադայի Վանկուվեր քաղաքի մերձակայքում: Տեսահոլովակի հեղինակի խոսքով՝ թռչունը հայտնվել էր անսպասելիորեն։ Ֆիլիպսի տեսանյութն արդեն դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ, կարծիքներ են հայտնել ավելի քան 28 հազարը: Հեղինակն ինքը նշել է, որ նման արձագանք չէր սպասում: «Այն բոլորին շատ, շատ դուր է եկել»,- նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս