Բաժիններ՝

Հարավային Կորեան բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ է կատարել. Yonhap

Հարավային Կորեան գործողության փոքր շառավղով սեփական մշակման «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ է կատարել, որը կարող է թիրախներ խոցել մինչեւ 800 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
«Դա կլինի սպառազինությունների մեր համակարգի հանգուցային բաղադրիչը Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեպքում»,- գործակալությունը մեջբերել է նախագահական վարչակազմի ներկայացուցչի խոսքը:

Փորձարկումներն իրականացվել են Սեուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող զինափորձարանում, դրանս ներկա է եղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Սա վերջին ժամանակներս արդեն չորրորդ նման արձակումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս