«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության բազմահազար կուսակցականների անունից շնորհավորում  ենք ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան տարեդարձը:

Մեծարգո պարոն Ծառուկյան, Դուք հայ ժողովրդի այն նվիրյալներից եք, ում համար մշտապես առաջնային են եղել մեր երկրի շահերը՝ զարգացումը, բարգավաճումը, անվտանգությունը և ժողովրդի բարեկեցությունը:

Տասնյակ տարիների ընթացքում, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն հայ ընտանիքի, Դուք արել եք առավելագույնը և անում եք նաև այսօր:  Դուք արել և անում եք առավելագույնը՝ ի շահ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության:

Մենք Ձեզ մաղթում ենք անսպառ եռանդ և կորով՝ հանուն Հայաստանի, Սփյուռքի և Արցախի Ձեր բոլոր ծրագրերի հաջող իրականացման:

Աստված պահապան Ձեզ և Ձեր ընտանիքին: Իմացե´ք, որ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անհամբեր սպասում են Ձեր վերադարձին ակտիվ քաղաքականություն:

ԲՀԿ քաղաքական խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930