Հայաստանի և Բուրունդիի ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Բուրունդիի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Էյմե Ալան Նյամիտվեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարները ջերմությամբ վերհիշել են անցած տարի Երևանում ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումը: Կողմերը քննարկել են այդ հանդիպմանը ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության զարգացումը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի ԱԳՆ-ի և Բուրունդիի արտաքին գործերի և միջազգային համագործակցության հարցերով նախարարության միջև:

Տեսանյութեր

Լրահոս