
Իգդիրում ցանկանում են ծիրան աճեցնել արդյունաբերական նպատակներով

Հայաստանի հետ սահմանակից Իգդիրում աճեցված ծիրանի պաշարը մատակարարվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկա:
Թուրքական «Evrensel» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Իգդիրի առևտրի պալատի նախագահ Քամիլ Արսլանը: Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ վերջին 3-4 տարում ծիրանի բերքն ավելացել է: Արսլանը նշել է, որ Իգդիրում ծիրանի բերքահավաքը և սպառումը շատ կարճ ժամանակահատվածում է կատարվում:
«Սառնարան-պահեստներ ունենք, որտեղ պահպանվող ծիրանը ավելի երկարակյաց է լինում: Առաջիկա օրերին նահանգի սննդի, գյուղատնտեսության և անասնապահության վարչության ու նահանգապետարանի հետ միասին ծիրանի տնկիներ կբաժանենք: Ցանկանում ենք Իգդիրում ծիրան աճեցնել արտադրական նպատակներով»:
Գնորդները բերքը հենց ծիրանանոցից գնելու դեպքում 1 կիլոգրամի դիմաց վճարում են 3-3.5 թուրքական լիրա (մոտ 1 ԱՄՆ դոլար): Իսկ ծիրան հավաքողների օրական աշխատավարձը կազմում է 60-80 լիրա (մոտ 16-22 դոլար):