Բաժիններ՝

Սև ծովում գտնվել է 25-ամյա տղամարդու դին

Փրկարարական ծառայության աշխատակիցները հուլիսի 7-ին Աջարիայում, ծովափնյա Գոնիո գյուղում գտել են ծովում անհետացած 25-ամյա տղամարդու դին: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:

Տղամարդու փնտրման աշխատանքները տևել են 2 օր:

Զուգահեռաբար շաունակվում են 45-ամյա տղամարդու  փնտրման աշխատանքները, որը ծով է մտել հուլիսի 3-ին, Բաթումիում:

Փաստի վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնելը:

Հիշեցնենք, որ տղամարդը ծով էր մտել նախօրեի երեկոյան, փոթորիկի ժամանակ: Դրանից հետո նրան ոչ ոք չէր տեսել: Զուգահեռ, արդեն երրորդ օրն է Բաթումիում փնտրում են ծովում կորած 44-ամյա տղամարդու: Ըստ տարածված տեղեկության՝ երկուսն էլ Աջարիայի բնակիչներ են:

Վրաստանի սևծովյան շրջաններում փոթորիկը նախօրեին հասել էր հինգ բալի: Փրկարարները լողափերում հանգստացող բնակիչներին հորդորել էին զերծ մնալ ծովում լողալուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս