Բաժիններ՝

Հռոմի պապը նշել է գերակայությունները G20-ի մասնակիցների համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ էհղել «քսանյակի»՝ Համբուրգում ընթացող գագաթնաժողովի մասնակիցներին, որտեղ նշել է համաշխարհային քաղաքականության գերակայությունները: Ուղերձի տեքստը տարածել է Սուրբ աթոռի մամուլի ծաառյությունը: «Պետությունների ղեկավարների սրտում եւ մտքում պետք է լինի այն քաղաքականությունը, որը նպատակամղված էառաջին հերթին աղքատների, փախստականների, զրկանքների ենթարկվածների եւ անօթեւան մնացածների օգնությանը՝ առանց նրանց ըստ ազգության եւ դավանության բաժանելու:

Համաշխարհային խնդիրների լրջությունն ու բարդությունը թույլ չեն տալիս անհապաղ եւ բավարար լուծումներ գտնել: Եվ, դժբախտաբար, միգրանտների դրաման, որը դարձել է աղքատության եւ պատերազմների հետեւանքը, դրա ապացույցն է»,- ասված է պապի ուղերձում: Անհրաժեշտ է ակտիվացնել այն գործընթացները, որոնք կհանգեցնեն «այդքան ծանր դրության» լուծման, այն է՝ երաշխավորել տեղաշարժման ազատությունը, նշում է քահանայապետը:

Ֆրանցիսկոսը նաեւ կոչ է արել դադարեցնելու սպառազինությունների մրցավազքը: «Մարդկության պատմությունն ընդհուպ մինչեւ այսօրվա օրը կապված է արյունահեղ հակամարտությունների հետ: Մինչդեռ պատերազմը երբեք լուծում չի լինում: Աշխարհի ղեկավարները պետք է վերջ դեն այդ մարդասպանությանը»,- ասված է փաստաթղթում: Հռոմի պապը կարծում է, որ «քսանյակի» գլխավոր խնդիրը պետք է դառնա տնտեսական անհամապատասխանությունների վերացումը, «բայց դա հնարավոր է սոսկ եթե բոլոր կողմերը գործադրեն բոլոր ջանքերը լարվածության նվազեցման համար եւ դադարեցնեն սպառազինությունների մրցավազքը»,- գրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը, հաղորդել էՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս