Սեյրան Օհանյանը հերքում է զինծառայողի մահվան մասին իր անունից ադրբեջանական կայքերում տարածվող տեղեկությունը. aysor.am

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքում է ադրբեջանական մի շարք կայքերում իր անունից տարածվող տեղեկությունը, թե հուլիսի 6-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայ զինծառայող է զոհվել:

«Այդ տեղեկությունը մենք չենք տարածել, դա կեղծ էջ է», – Aysor.am-ի թղթակցին ասել է Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջի պատասխանատուն:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Սեյրան Օհանյանի լուսանկարով կեղծ էջը, որում ռուսերենով տեղեկություն է գրվել ադրբեջանցիների հետ, իբր, մարտի ժամանակ հայ զինծառայողի կորստի մասին:

Ֆեյսբուքում Ս.Օհանյանի պաշտոնական էջը գործում է այս հասցեով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31