«Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ինչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր»

«Մենք ջահել պետություն ենք, Սերժ Սարգսյանը 10 տարվա մեջ ինչ պտի աներ, կախարդական փայտիկ ունե՞ր, ի՞նչ ուներ էդ խեղճ մարդը: Հետո մեր մենթալիտետից ա գալիս, սաղս մեկը մյուսի վրա շառ ենք անում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` պատասխանելով հարցին, թե 10 տարի ի՞նչն է խանգարել Սերժ Սարգսյանին արդարություն հաստատել երկրում:

Ըստ նրա` Սերժ Սարգսյանը թույլ չի տալիս, որ պաշտոնյաները չարաշահումներ անեն. «Երկրի նախագահը կյանքում թույլ կտա բան գողնա՞ն: Պաշտոնյաները բիզնես են անում, հարստանում են, ո՞նց են հարստանում»:

Ս.Սարոյանը տարակուսեց հարցից, թե ինչո՞ւ Ս.Սարգսյանը չի զիջում իր պաշտոնը ուրիշի, ով կարող է փոփոխություններ բերել. «Ո՞ւմն զիջի, դե մի հատ ցույց տուր կախարդական փայտիկով մարդու, մենք էլ զիջենք: Հենց գտնես բերես, մենք էլ կզիջենք»:

Թե ո՞վ է լինելու է 2018 թվականին ՀՀ վարչապետը, Ս.Սարոյանը չգիտի: Նրա խոսքով` իրենց կարծիքն այդ հարցում հաշվի չեն առնում: «Էն վերևի խաղերը որ կան, մենք ըստե խաբար չենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս