Զոհված և անհետ կորած են համարվում 44 մարդ. Չինաստանում հեղեղումներն ավելի քան 40 մարդու կյանք են խլել
Չինաստանին հարավ-արևելքում գտնվող Նինսյան գավառում հեղեղումներից տուժել է բնակչության 56 տոկոսը՝ ավելի քան 815 հազար մարդ: Զոհված և անհետ կորած են համարվում 44 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս տարվա տարերային աղետն ամենամասշտաբայինն է գավառում վերջին 60 տարիների ընթացքում: Քանդվել են 14 հազար տներ, հեղեղվել է ավելի քան 22 հազար հեկտար գյուղատնտեսական մշակման տարածք, 13 բնակելի շրջաններ մնացել են առանց էլեկտրականություն, յոթը՝ առանց կապի միջոցների:
Նախնական տվյալներով՝ հասված տնտեսական վնասը կազմում է 1,3 մլրդ ԱՄՆ դոլար: