BRICS-ի երկրները հովանավորություն չեն հանդուրժի համաշխարհային տնտեսությունում

BRICS-ի երկների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկայն Հանրապետություն) ղեկավարները հանդես են եկել համաշխարհային տնտեսությունում խտրականության եւ հովանավորության դեմ: Այս մասին ասված է Համբուրգում Քսանի խմբի գագաթնաժողովի շրջանակներում ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ մամուլի համար տրված պաշտոնական հաղորդագրության մեջ։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք վճռականորեն հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ բազմակողմանի առեւտրական համակարգը հիմնվի հստակ կանոնների վրա, լինի թափանցիկ, ոչ խտրական, բաց եւ ներառական, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում գործող կանոնների եւ պարտավորությունների իրագործման եւ ապահովման օգտին, եւ (մենք) չենք հանդուրժի հովանավորությունը»,- նշված է հայտարարության մեջ:

BRICS-ի ղեկավարները նաեւ ընդգծել են «սահամանված ժամկետներում ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի բարեփոխումների նոր ցիկլի ավարտման անհրաժեշտությունը» եւ զարգացած երկրներին կոչ են արել աջակցելու զարգացող երկրներին դրանց ներուժի ամրապանդման գործում՝ Մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման նպատակների իրագործման շրջանակներում:

Բացի դրանից, պաշտոնական հաղորդագրությունը բովանդակում է Փարիզի կլիմայի համաձայնագրի կատարման կոչ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս