Բաժիններ՝

G20-ի գագաթնաժողովում Մերկելը Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի». Պեսկով

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G20-ի գագաթնաժովում Վլադիմիր Պուտինին դիմավորել է որպես «սիրալիր տանտիրուհի»: Այս մասին Պեսկովը լրագրողներին հայտնել է՝ պատասխանելով Համբուրգում երկու երկրների ղեկավարների հանդիպումը գնահատելու խնդրանքին, որտեղ հուլիսի 7-ին սկսվել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը:

«Նրանք շատ լավ հանդիպեցին: Մերկելն այս միջոցառման սիրալիր տանտիրուհին է, եւ նրանք սկսեցին նեղ կազմով հանդիպումը պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ»,- ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այս հանդիպմանը, որտեղ պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են առանց օգնականների, քննարկվում է ահաբեկչության դեմ պայքարի թեման: «Այսօրվա ժամանակի իրակությունները թելադրում են այս թեմաների քննարկումն օրակարգի պրոֆիլային հարցերի հետ մեկտեղ»,- հավելել է Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս