«Հիմա եթե Ռուսաստանի հետ թշնամի դարձանք, մեր վերջն ի՞նչ ա ըլնելու». Սեյրան Սարոյան

«Ռուսաստանն իրա պալիտիկան ունի, մենք մեր պալիտիկան: Հիմա ոնց որ ասես՝ մեր բաջանաղը լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք: Ռուսաստանը գերտերություն ա, բա ի՞նչ ես ուզում: Ռուսաստանը մենակ մեզի՞ ա թելադրում, միշտ էլ ուժեղի մոտ թույլը մեղավոր չի՞: Հիմա եթե Ռուսաստանի հետ թշնամի դարձանք, մեր վերջն ի՞նչ ա ըլնելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` մեկնաբանելով սահմանային իրադրությունն ու Ռուսաստանի դիրքորոշումը, Հայաստանի հանդեպ որդեգրած թելադրողի կեցվածքը:

Ըստ նրա` Ադրբեջանը միշտ էլ կսրի իրավիճակը, թուրքից երբեք լավ բան չպետք է սպասել, հայկական կողմը պետք է պատրաստ լինի:

Տեսանյութեր

Լրահոս