Բաժիններ՝

Լաթաքիայում ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 120-ը

Սիրիայի Ջաբլա և Տարտուս քաղաքներում՝ ռուսական ռազմաբազաների հարևանությամբ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120-ը, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյունների հետևանքով երկու քաղաքներում սպանվել է նվազագույնը 78 մարդ:

160523104421_syria_blast_more_624x351_afp_nocredit

Սիրիայի պետական հեռուստաալիքների տվյալով՝ երեկ 3 պայթյուն որոտացել էր Ջեբլայի բազմամարդ ավտոկայարանում, այնուհետև մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել էր տեղի հոսպիտալի մուտքի մոտ: Միաժամանակ, նավահանգստային Տարտուս քաղաքում՝ ավտոկայարանի մոտ, պայթեցվել էր ականապատ մեքենա:

Եվս երկու մահապարտ ահաբեկիչ մուտք էին գործել կայարան և պայթեցրել իրենց:
Երկու քաղաքներն էլ գտնվում են Լաթաքիա նահանգում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող քաղաքներում: Նման մասշտաբի հարձակումներ այդ շրջանում հազվադեպ են տեղի ունենում:

160523104121_syria_blast_624x351_ap_nocredit

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս