Բաժիններ՝

Իրանը գազ կմատակարարի Իրաքին

Իրանն ավարտել է գազատարի շինարարությունը, որով երկիրը գազ կմատակարարի հարևան Իրաքին: Այս մասին հայտնել է Iranian Gas Engineering and Development Company-ի գործադիր տնօրեն Մոնթազեր Թորբաթին, ում խոսքերը ներկայացված են Իրանի ազգային գազային ընկերության կայքում (NIGC):

Ներկայում ընկերությունը գազատարը փոխանցել է դրա օպերատորին, որպեսզի երկրից սկսվի «երկնագույն վառելիքի» արտահանումը, հայտնում է RIA Novosti-ն:
«Գազաչափիչ սարքավորումը պատրաստ է աշխատել Իրանի և Իրաքի միջև սահմանին»,- հավելել է Թորբաթին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրանական գազի մատակարարումներն Իրաք կարող են սկսվել արդեն մարտին, ծավալը կկազմի օրական 4 մլն խմ, ընթացքում ծավալը կարող է ավելանալ տասն անգամ: Բացի այդ՝ Իրանը պլանավորել է ավելացնել Թուրքիա գազի արտահանման ծավալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս