Անկարան Հարավային Կովկասում անկայունությունը ընկալում է՝ որպես իր սեփական խնդիրը. Թուրքիայի նոր վարչապետ
Անկարան Հարավային Կովկասում անկայունությունը ընկալում է՝ որպես իր սեփական խնդիրը: Այս մասին այսօր թուրքական TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ դրանից բացի, Թուրքիան խնդիրներ ունի նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում: Նրա խոսքով՝ Թուրքիան կլուծի ահաբեկչության խնդիրը, մինչև վերջ կպայքարի դրա դեմ իր երկրի տարածքում:
«Թուրքիայի առաջնայնություններից մեկն ահաբեկչության դեմ պայքարն է: PKK-ն, որը երկար տարիներ թափում է անմեղ մարդկանց արյունը, կմնա անցյալում»,- ասել է Բինալի Յըլդըրըմը: