Վրաստանը և Ռուսաստանը մեկական քաղաքացի են արտահանձնել

Վրաստանի և Ռուսաստանի դատախազությունները հայտարարություններ են տարածել հատկապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող հետախուզվող երկու անձանց արտահանձնման վերաբերյալ։

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանը Ռուսաստանին է արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի Նիկիտա Պոդստավկինին, որին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, որը հանգեցրել է զոհի մահվան։ Ռուսաստանը Վրաստանին է արտահանձնել Գիորգի Պապաշվիլիին, որին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Թամազ Մտիվլիշվիլիի դիտավորյալ սպանության համար։

Ռուսաստանի դատախազությունը հայտնել է, որ «Վրաստանի իրավասու մարմինները Նիկիտա Պոդստավկինին արտահանձնել են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը հանգեցրել է զոհի մահվան) համաձայն քրեական հետապնդման համար»։

Տեսանյութեր

Լրահոս