Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

Արմլիզինգ ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխողն էր Կոնվերս Բանկը։

Գրանցվել է մեծ պահանջարկ թե ֆիզիկական անձ, թե հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների կողմից:

ԿԲ կողմից վերահսկվող ոչ բանկային ֆինանսական նոր կազմակերպության՝ նման հաջող մուտքը կապիտալի շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն ընկերության հեղինակության ու ֆինանսների կազմակերպման տեսանկյունից, այլև ներդրողների համար, ովքեր հասանելիություն են ստանում նոր, վստահելի ներդրումային գործիքի:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են՝

Կարդացեք նաև

  • Ընդհանուր ծավալ՝ 1 մլրդ ՀՀ դրամ
  • Արժեկտրոն՝ 12%
  • Ժամկետ՝ 36 ամիս
  • Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային

Պարտատոմսերը սահմանված կարգով ներկայացվելու են Հայաստանի ֆոնդային բորսա ցուցակման համար։

Կոնվերս Բանկը և Արմլիզինգ ՈՒՎԿ-ն վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս