Հունաստանում սկսվել է փախստականների խոշորագույն Իդոմենի ճամբարի բնակիչների տարհանումը
Հունաստանի իշխանությունները սկսել են փախստականների խոշորագույն Իդոմենի ճամբարի բնակիչների տարհանումը: Ճամբարը սահմանակից է Մակեդոնիային, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ մարդկանց պետք է տեղափոխեն կառավարության կողմից հատուկ ներգաղթյալների համար կառուցված ճամբարներ:
Իդոմենի ճամբարում բնակվում է գրեթե 8500 փախստական: Ոստիկանների խոսքով՝ իրենք ուժ չեն կիրառելու մարդկանց նկատմամբ:
Ինչպես ենթադրվում է, մարդկանց տարհանումը մի քանի օր կտևի: Փախստականներին տեղափոխելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փետրվարին՝ ցրտերի ժամանակ, հարյուրավոր փախստականներ էին փորձել հատել Մակեդոնիայի հետ սահմանը: Երկու շաբաթ անց Մակեդոնիան ներգաղթյալներին ուղարկել էր հետ՝ Հունաստան:
Ճամբարում պարբերաբար անցկացվում էին բողոքի ցույցեր: